Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին Փարիզի Օլիմպիական խաղերի հրավեր չի ուղարկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 26-ին չի ուղարկի ռուսներին և բելառուսներին 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ավանդական հրավեր,- գրում է կոմիտեի պաշտոնական կայքը։
Բացի ագրեսոր երկրներից, հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերին կհրավիրվեն ավելի քան 200 երկրներ։
Միջազգային օլիմպիական կոմիտեի ավանդույթն է՝ խաղերի բացումից մեկ տարի առաջ աշխարհի բոլոր հավաքականներին հրավիրել Օլիմպիական խաղերի։
«Հայտնի պատճառներով մենք չենք կարող հրավիրել Ռուսաստանի և Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեներին։ Նույնը վերաբերում է Գվատեմալային, որը ներկայումս անջատված է օլիմպիական շարժումից»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գվատեմալան հեռացվել է օլիմպիական շարժումից՝ երկրի կառավարության՝ Ազգային օլիմպիական կոմիտեի գործերին միջամտելու պատճառով։