Միջազգային քրեական դատարանի դատախազը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը և՛ Իսրայելին, և՛ ՀԱՄԱՍ-ին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը և թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել շրջափակված Գազայի հատված։
Այս մասին գրում է Reuters-ը։
«Մարդասիրական հասանելիության մասին օրենքը անկասկածելի է։ Քաղաքացիական բնակչությանը պետք է անհապաղ հասանելի լինի հիմնական սնունդը, ջուրը և բժշկական պարագաները՝ իրենց անհրաժեշտ ժամանակով և քանակով: «Համասը» չպետք է չարաշահի այս օգնությունը։ Բոլոր մասնակիցների գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային մարդասիրական իրավունքին։ Եթե դուք դա չանեք, մի բողոքեք, երբ իմ գրասենյակը համապատասխան կերպով կգործի»,- ասել է Քարիմ Խանը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Քարիմ Խանը Իսրայելին առաջարկել է դատարանի օգնությունը հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ «Համասի» կատարած հանցագործությունների հետաքննության հարցում, չնայած այն հանգամանքին, որ երկիրը Հաագայի դատարանի անդամ չէ և չի ճանաչում իր իրավասությունը։
«Անմեղ իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները հանդիսանում են ամենալուրջ միջազգային հանցագործությունը, որի դեմ ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը», – ասել է Քարիմ Խանը:
Միաժամանակ դատախազը Իսրայելին կոչ է արել ամեն ինչ անել Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։