Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։

Ինչպես գրում է BBC-ն, նա արդեն դիմել է Հաագայի դատարանի նախաքննական պալատ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրելու խնդրանքով։

Միջազգային քրեական դատարանի դատախազի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ մեղադրող կողմը հիմնավոր հիմքեր ունի կարծելու, որ իրենք պատասխանատու են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելում և Գազայի հատվածում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Հաագայի դատախազությունը պահանջում է ձերբակալել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարին, խմբավորման ռազմական թևի ղեկավար Մուհամմեդ Ալ-Դիեֆին և Գազայի հատվածի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյային։