Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և Սևծովյան նավատորմի հրամանատարներին ձերբակալելու որոշում է կայացրել
Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և Սևծովյան նավատորմի հրամանատարներին ձերբակալելու որոշում է կայացրել

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և Սևծովյան նավատորմի հրամանատարների ձերբակալության օրդեր է տվել, հայտնում է «The Guardian»-ը։

Խոսքը Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի մասին է։

Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ երկու կասկածյալները պատասխանատու են իրենց հրամանատարության տակ գտնվող ուժերի կողմից Ուկրաինայի էլեկտրական ենթակառուցվածքի դեմ իրականացված հրթիռային հարձակումների համար, առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը։