Միջազգային կարգավիճակ ունեցող ընկերությունների համար կգործեն հարկային արտոնություններ
Այն ընկերություններին, որոնց կշնորհենք միջազգային ընկերությունների կարգավիճակ, կտրամադրվեն զգալի հարկային արտոնություններ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, նշված հարցը կքննարկելու է կառավարության այսօրվա նիստում և կկայացվի համապատասխան որոշում:
Ըստ Գախարիայի, ընկերությունները կստանան արտոնություններ ինչպես եկամտի, այնպես էլ շահութահարկի գծով:
«Հարցը, որը մենք այսօր պետք է քննարկենք, հարկային արտոնություններն են, որոնց վրա աշխատանքը սկսել ենք 2019 թվականից: Այն ժամանակ մենք փոփոխություն կատարեցինք հարկային օրենսգրքում, մեխանիզմը, որը մեզ այսօր թույլ է տալիս ընկերություններին, որոնց կշնորհենք միջազգային ընկերությունների կարգավիճակ, կօգտվեն զգալի հարկային արտոնություններ: Դրանք կլինեն ինչպես եկամտի, այնպես էլ շահութահարկի գծով, մոտավորապես նվազելու է մոտ 5 տոկոս: Սա այսօր կարևոր է, քանի որ հետհամավարակային վերականգնման ժամանակաշրջանում, գլոբալ տնտեսության մրցակցությունը կլինի շատ լարված: Մենք հնարավորություն ենք տալիս վրացական ընկերություններին ստանալ միջազգային ընկերության կարգավիճակ, ինչպես նաև միջազգային ընկերությունների համար ստեղծում ենք հարմարավետ հարթակ, որ աշխատեն Վրաստանից: Հիմնականում մենք այսօր որոշում կկայացնենք և կքննարկենք, թե որ ընկերություններից սկսել գործընթացը և կստեղծենք նմանատիպ կարգավիճակ ստանալու մեխանիզմներ: Առաջին հերթին դա կլինեն ծովային բիզնեսի հետ կապված ընկերությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ: Այս երկու ոլորտներն էլ չափազանց կարևոր են համաշխարհային տնտեսության զարգացման, ինչպես նաև Վրաստանի համար, քանի որ տրանսպորտը և նյութատեխնիկական ապահովումը մեր կարևոր ոլորտներից են, ինչպես նաև լուրջ ռեսուրս ունենք ավիաուղղությամբ, որը պետք է լիովին գործի դրվի»,- ասել է Գիորգի Գախարիան: