Միջազգային հանրության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել Միխեիլ Սաակաշվիլիին բանտում, նրանք սպասում են համապատասխան թույլտվության. Սալոմե Սամադաշվիլի
Միջազգային հանրության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել Միխեիլ Սաակաշվիլիին բանտում, նրանք սպասում են համապատասխան թույլտվության. Սալոմե Սամադաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը եղել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ուստի զարմանալի չէ, որ միջազգային հանրությունը ցանկություն է հայտնել այցելել նրան բանտում,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Նրա խոսքով, միջազգային հանրության ներկայացուցիչները սպասում են համապատասխան թույլտվությանը։

«Սպասում են համապատասխան թույլտվությանը։ Ուստի, այս փուլում ավելի շատ տեղեկություն չեմ հրապարակի, բացի նրանից, որ արդարադատության նախարարից համապատասխան համաձայնություն ստանալու դեպքում պատրաստվում են այցելել Սաակաշվիլիին բանտում։ Ուրբաթ օրը նույնպես պատրաստվում եմ այցելել Սաակաշվիլիին։

Սաակաշվիլիի կյանքի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, և դա շատ հստակ ասվել է բոլոր միջազգային հայտարարություններում, որոնք արվել են։ «Վրացական երազանքի» տեղում ես կհամարեի, որ այսօր նրանց շահերից է բխում հնարավորություն տալ բոլոր շահագրգիռ անձանց այցելել Սաակաշվիլիին բանտում»,- ասել է Սամադաշվիլին։