Միջազգային համադաշնությունը չի հանդուրժում Վրաստանի տարածքների բռնազավթմանը և դատապարտում է Ռուսաստանի դաշնության քայլերը. Վլադիմիր Կոնստանտինիդի
Ռուսաստանի դաշնության որոշումը ևս մեկ անօրինական քայլ է ՝ Վրաստանի տարածաշրջանների ռուսական քաղաքական և ռազմական տարածք ինտեգրելու ուղղությամբ տարածության, ինչը իր հերթին իրենից ներկայացնում է Ռուսաստանի բռնազավթիչ քաղաքականության շարունակություն,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը հայտարարել է Ռուսաստանի և բռնազավթված Աբխազիայի համաձայնությունը մեկնաբանելիս, որը նախատեսում է բռնազավթված Աբխազիայում, այսպես կոչված բանակի մոդեռնիզացիա:
Ինչպես պարզաբանել է Վլադիմիր Կոնստանտինդը, Ռուսաստանի դաշնության որոշումը, լրացուցիչ գումարներ հատկացնել մոդեռնիզացիայի համար, հիմնված է Ռուսաստանի դաշնության և բռնազավթված Աբխազիայի միջև ձևակերպված այսպես կոչված փոխհամագործակցության համաձայնագրին, որն, իրենից ներկայացնում է անօրեն փաստաթուղթ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված զինված ուժերի մոդեռնիզացիայի նպատակով, արձակել է պայմանագրի ձևակերպման հրամանագիր:
Վլադիմիր Պուտինի որոշմամբ, բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված զինված ուժերի մոդեռնիզացիան ֆինանսավորելու է Ռուսաստանը: