Միջազգային էներգետիկ գործակալությունը Եվրամիության երկրներին խորհուրդ է տալիս խնայողաբար օգտագործել բնական գազը
Միջազգային էներգետիկ գործակալությունը Եվրամիության երկրներին խորհուրդ է տալիս խնայողաբար օգտագործել բնական գազը

Եվրամիության երկրներին խորհուրդ է տրվում խնայողաբար օգտագործել բնական գազը։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը հրապարակվում է եռամսյակը մեկ։

Ինչպես նշված է փաստաթղթում, նրանք պետք է 9-13 տոկոսով նվազեցնեն բնական գազի սպառումը Եվրամիությունում, որպեսզի 2022 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կողմից Եվրոպա գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու դեպքում պահեստներում պաշարները չվերջանան:

Գործակալության հաշվարկների համաձայն՝ եթե Եվրամիության երկրները կարողանան նվազեցնել բնական գազի սպառումը 13 տոկոսով, ապա պահեստներում բնական գազի պաշարների մակարդակը կպահպանեն 33 տոկոսի սահմաններում։ Իրադարձությունների զարգացման նման սցենարը նախատեսում է նաև հեղուկ գազի մատակարարման կրճատում։

Բացի այդ, Միջազգային էներգետիկ գործակալությունը նշում է, որ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Եվրոպայում գազի պահանջարկը նվազել է գրեթե 10 տոկոսով։

Եվրոպայում հեղուկ գազի պահանջարկն աճել է Ռուսաստանից բնական գազի մատակարարման դադարեցման ֆոնին։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշխարհում հեղուկ գազի առևտրի ծավալն աճել է վեց տոկոսով։