Միջազգային դիտորդ Ուլրիխ Սինգեր. Կարծում եմ՝ սա ազատ ընտրություններ են, հնարավոր է գաղտնի քվեարկել, ուստի ոչ ոք հնարավորություն չունի որևէ մեկին ինչ-որ բան ստիպել
Կարծում եմ, սա ազատ ընտրություններ են, բոլորն ունեն քվեարկելու իրավունք, և հնարավոր է գաղտնի քվեարկել,- ասել է Գերմանիայից ժամանած միջազգային դիտորդ Ուլրիխ Սինգերը, ով գտնվում է Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում։
Ուլրիխ Սինգերի խոսքով, քվեարկության գաղտնիությունը պաշտպանված է, հետևաբար, հարկադրանքի փաստ չի բացահայտվել, քանի որ, ըստ Սինգերի, երբ քվեարկությունը գաղտնի է, անհնար է ինչ-որ մեկին ստիպել ինչ-որ բան անել։
«Կարծում եմ, որ ոչ մեկին չի կարելի պարտադրել քվեարկել, և այստեղ էլ չի եղել մարդ, որին ստիպել են քվեարկել, քանի որ դուք հնարավորություն ունեք գաղտնի քվեարկելու և այս պահին հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը ձեզ պարտադրի քվեարկել»,- ասել է Ուլրիխ Սինգերը:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ընտրություններին, ապա, ըստ Սինգերի, լավ կլիներ, որ նմանատիպ մեթոդ ներդրվեր նաև Գերմանիայում, քանի որ այս դեպքում ձայները հաշվում են երկու անգամ՝ սարքով, իսկ հետո մարդկանց կողմից, ինչը վերացնում է կեղծիքի վտանգը։
«Կարծում եմ՝ Գերմանիայում էլ լավ կլինի։ Մենք ունենք ձեռքով հաշվարկ, ինչպես նախկինում ունեիք: Այժմ դուք հնարավորություն ունեք երկու անգամ հաշվել։ Այն մեկ անգամ հաշվում է սարքը, հետո նորից մարդիկ, և կեղծիքի վտանգ չկա»,- ասել է Ուլրիխ Սինգերը։