Միջազգային դիտորդ Կանդելա Սոլ Սիլվա. Իմ դիտարկմամբ՝ ընտրական գործընթացն անցել է թափանցիկ, այն վայրերում, որտեղ եղել եմ, ես բռնի իրավիճակ չեմ տեսել
Իմ դիտարկմամբ՝ ընտրական գործընթացն անցել է թափանցիկ, ասել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված միջազգային փորձագետների խմբի անդամ Կանդելա Սոլ Սիլվան։
«Բոլոր ընթացակարգերը հստակ շարադրված էին, և դիտորդներն ունեին մուտք: Ընտրողների մասնակցությունը նկատելիորեն բարձր է եղել: Ընտրատեղամասերում միջավայրը հանգիստ էր և լավ կազմակերպված։ Ինչպես նշեց իմ գործընկերը, ես չեմ տեսել բռնի իրավիճակներ այն վայրերում, որտեղ եղել եմ: Միջազգային դիտորդական գործընթացը նպաստում է ընտրությունների ընդհանուր վստահելիությանը։ Ինձ համար հաճելի էր ճանաչել այս երկիրը և նրա գեղեցիկ մարդկանց»,- ասել է Կանդելա Սոլ Սիլվան։