Միջազգային դիտորդ Դեյվիդ Բիթան - Կարծում եմ, որ ընտրողները ազատ են քվեարկել, ընտրական գործընթացը լավ էր կազմակերպված
Կարծում եմ, որ ընտրողները ազատ են քվեարկել, ընտրական գործընթացը լավ կազմակերպված է եղել,- այս մասին հայտարարել է միջազգային դիտորդ, Իսրայելի խորհրդարանի անդամ Դեյվիդ Բիթանը։
Նրա խոսքով, ընտրատեղամասի աշխատակիցները ընտրողներին բացատրել են քվեարկության կարգը, եւ ամեն ինչ լավ էր կազմակերպված։
«Մեզ որպես դիտորդ հրավիրել էին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մենք եկել ենք ընդդիմադիր կոալիցիայից, հավասարակշռությունը պահպանելու համար։ Մենք տեսանք, թե ինչպես անցկացվեցին ընտրությունները: Խոսեցինք նաև ընտրողների և ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ Ինձ հատկապես տպավորեց այն, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված։ Քվեարկելուց առաջ ժողովրդին բացատրվել են ընթացակարգերը։ Մենք տարբեր տեղերում մի քանի տեղամասերում էինք։
Մեր տպավորությունն այն է, որ մարդիկ կարող էին ազատ քվեարկել։ Յուրաքանչյուր ընտրողին տրվել է քվեարկության ընթացակարգի հստակ բացատրություն: Կարծում ենք՝ նրանք ազատ են քվեարկել։ Շատ հաճելի ու տպավորիչ էր տեսնել ժողովրդավարության տոնը ընտրատեղամասերում։ Մենք զրուցեցինք ընտրատեղամասերում աշխատող անձնակազմի հետ։ Նաև խոսեցինք ընտրողների հետ և տպավորություն ստացանք, որ նրանք ազատ են քվեարկել, և ընտրական գործընթացը լավ կազմակերպված էր»,- ասաց Բիթանը։