Միջազգային ցուցահանդես-կոնգրեսում ներկայացված է APIMONDIA 2022 վրացական ստենդը
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և Գյուղական զարգացման գործակալության կազմակերպմամբ վրացական ստենդը ներկայացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած APIMONDIA 2022 միջազգային ցուցահանդես-կոնգրեսին։ Վրացական ընկերությունները այցելուներին ծանոթացնում են մեղվաբուծական տարբեր ապրանքների հետ։
Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիորգի Խանիշվիլին և Գյուղական զարգացման գործակալության տնօրենի առաջին տեղակալ Գիորգի Փանցուլաիան։
«Congress APIMONDIA 2022-ը գիտության, պրակտիկայի, բիզնեսի համադրություն է: Վրացի արտադրողները, մասնակցելով այս ցուցահանդես-կոնգրեսին, հնարավորություն ունեցան ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլև ծանոթանալ մեղվաբուծության ոլորտում նոր տեխնոլոգիաներին և նոր ուղղություններին։ Վրաստանի կառավարության որոշումը՝ խրախուսելու բիզնեսին ուղղված գյուղատնտեսությունը, այդ թվում՝ մեղվաբուծությունը, արդյունավետ և հաջողված է»,- ասել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիորգի Խանիշվիլին։
APIMONDIA 2022-ին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով, միջազգային ցուցահանդեսներում վրաց արտադրողներին պետության աջակցությունը շուկաների դիվերսիֆիկացմանը և վրացական ագրոպարենային ապրանքների արտահանման աճին նպաստելու կարևորագույն գործոնն է։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 50 երկրներ և շուրջ 150 տեղական և միջազգային ընկերություններ, որոնք գործում են մեղվաբուծության ոլորտում։
APIMONDIA 2022-ը բացվել է օգոստոսի 24-ին և կավարտվի օգոստոսի 28-ին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։