Միջավայրի պաշտպանության նախարարությունը ընկերությանը մերժել է Գուդամաղարիի կիրճում «Արագվի ՀԷԿ»-ի և «Արագվի 1 ՀԷԿ»-ի շինարարության առնչությամբ
Միջավայրի պաշտպանության նախարարությունը ընկերությանը մերժել է Գուդամաղարիի կիրճում «Արագվի ՀԷԿ»-ի և «Արագվի 1 ՀԷԿ»-ի շինարարության առնչությամբ

Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը Գուդամաղարիի կիրճում «Արագվի ՀԷԿ»-ը և «Արագվի 1 ՀԷԿ»-ի ներկայացված չափանիշներով շինարարության համար «Սոլո Էներջի» ընկերությանը մերժել է:

Նախարարությունը քննարկել է հիդրաէլեկտրակայանների շինարարության նախագիծը և ՀԷԿ-ի նշված արեալում և ներկայացված չափանիշներով շինարարության մասին կայացրել է բացասական որոշում:

Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, ՀԷԿ-երի շինարարությունը չպետք է վտանգ ստեղծի կիրճի լանդշաֆտին:

Նրա խոսքով, նախագիծը հակասության մեջ է նախարարության կողմից խորհրդարանում նախաձեռնած նախագծի հետ, որը կապված է այս տարածքում Արագվիի պաշտպանված լանդշաֆտի ստեղծման հետ: