Միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է մայիսի 18-19-ին Վրաստանում սպասվող եղանակային պայմանների մասին
Միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացնում է բնակչությանը մայիսի 18-19-ին Վրաստանում սպասվող եղանակային պայմանների մասին։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մայիսի 18-19-ին Վրաստանում կփչի արևմուտքի ուժեղ քամին։ Մայիսի 18-ի երեկոյան ժամերից մինչև մայիսի 19-ի առավոտյան երկրի տարածքի մեծ մասում սպասվում է տեղում, որոշ հատվածներում՝ ուժգին, ամպրոպ, իսկ արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։
«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ հորդառատ հոսքերի, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացման կամ ակտիվացման (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է Միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։