Միջանկյալ ընտրությունների նախնական տվյալներով, «Վրացական երազանք»-ի թեկնածու Գիվի Ճիճինաձեն ստացել է ձայների 57,86 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի ՈՒգուլավան 38,38 տոկոս
Միջանկյալ ընտրությունների նախնական տվյալներով, «Վրացական երազանք»-ի թեկնածու Գիվի Ճիճինաձեն ստացել է ձայների 57,86 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի ՈՒգուլավան 38,38 տոկոս

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ, Անա Միքելաձեի հայտարարությամբ, խորհրդարանի միջանկյալ ընտրություններում, 60 ընտրատեղամասի ձայները հաշվված են և նախնական արդյունքները հայտնի են:

Ինչպես ԿԸՀ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միքելաձեն, նախնական տվյալներով, Վանիի և Խոնիի 54-րդ ընտրաշրջանում տեղի ունեցած ընտրություններին ՝«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիվի Ճիճինաձեն ստացել է ձայների 57,86 տոկոսը, «Բաքրաձե, ՈՒգուլավա – Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի ՈՒգուլավան՝ 38,38 տոկոս:

Այսպիսով, միջանկյալ ընտրություններին այս պահին առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածուն է:

ԿԸՀ-ի տվյալներով, 54-րդ ընտրաշրջանում ընտրողների ակտիվությունը կազմել է 57,9 տոկոս (27 846 ընտրող):

Հանձնաժողովի լրատվությամբ, ընտրությունների օրը անցել է հանգիստ և ընդհանուր առմամբ շրջանային ընտրահանձնաժողով է մտել 5 բողոք: