Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (IPRM) հանդիպման կապակցությամբ ՊԱԾ-ը տարածում է լրատվություն (տեսանյութ,ֆոտոշարք)
Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (IPRM) հերթով 91-րդ հանդիպումը:
Ինչպես նշված է ՊԱԾ-ի լրատվությունում, պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները խիստ բարձրացրել են Արչիլ Տատունաշվիլիի սպանության հարցը և պահանջել են իրենց փոխանցել նրա ներքին օրգանները և անձնական իրերը:
«Հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անորոշ պայմաններում զոհված Դավիթ Բաշարաուլիի հարցը, Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալության փաստերը և այսպես կոչված անօրեն բորդերիզացիայի դեպքերը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վերջին ժամանակներում բռնազավթված տարածաշրջաններում գրանցված բոլոր կարևոր փաստերը, որոնք վտանգ են ներկայացնում կայունացմանը և վնասում են անվտանգ միջավայրին:
Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպման նախնական ամսաթիվ է անվանվել 2019 թվականի մարտի 20-ը»,-ասված է ՊԱԾ-ի լրատվության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan