Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի այսօրվա հանդիպմանը քննարկում են Արչիլ Տատունաշվիլու գործը
Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի այսօրվա հանդիպման գլխավոր թեման է Արչիլ Տատունաշվիլու գործը և բռնազավթված շրջաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակմանը հարցը,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման հերթական հանդիպումը այսօր մեկնարկել է 10:30-ին:
«Վերջին հանդիպումներին գլխավոր հարցը Արչիլ Տատունաշվիլու սպանությունն էր: Վրացական կողմի կողմից երկար ժամանակ քննարկվում էր այս թեման, հնչել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններ դեռևս չունենք: Մեր կողմից կար այն տեղեկությունը ճշտելու փորձ, որ հետաքնության համար էական նշանակություն ունի պարզել պատասխանատու անձանց և համապատասխանաբար կատարվի արդարադատությունը:
Իհարկե, այս հանդիպմանը ևս գլխավոր հարցը լինելու է Տատունաշվիլու թեման»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:
Նրա խոսքով, պետության կողմից կարվի առավելագույնը, որպեսզի հնչեցված բոլոր հարցերին և այդ թվում, Տատունաշվիլու գործի հետ կապված ստանան անհրաժեշտ տեղեկություն և ունենա կոնկրետ արդյունք: