Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում Էրգնեթիում տեղի է ունեցել հանդիպում
Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում Էրգնեթիում տեղի է ունեցել հանդիպում

Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում Էրգնեթիում տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում՝ քննարկելու օկուպացիոն գծում տիրող իրավիճակը:

Վրաստանի կենտրոնական իշխանությունը նիստում տեղեկատվություն է ստացել ապօրինի կալանավորված Մամուկա Չխիկվաձեի մասին, ում դատը տեղի կունենա մարտի 9-ին օկուպացված Ցխինվալիում։ Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի քաղաքացիների անօրինական կալանավորումը, սակայն դե ֆակտո ռեժիմը պատասխան չունի, թե նրանք երբ ազատ կարձակվեն։ Կենտրոնական իշխանության պահանջը՝ անցակետ բացել օկուպացված Ախալգորիի ուղղությամբ, որտեղ հումանիտար ճգնաժամ է, նույնպես անպատասխան մնաց։

Ըստ Պետանվտանգության ծառայության վերլուծական վարչության փոխտնօրեն Իրակլի Անթաձեի, դե ֆակտո ռեժիմը կրկին պահանջում է Չորչանայում հեռացնել վրացական ոստիկանության անցակետը։ Ինչ վերաբերում է օկուպացիոն գծի երկայնքով տիրող իրավիճակին, ապա, ըստ Իրակլի Անթաձեի, վերջին օրերին իրավիճակը տեղում հանգիստ է։