Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում Էրգնեթիում անցկացվում է 122-րդ հանդիպումը
Երկամսյա ընդմիջումից հետո Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվում է 122-րդ հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվելու են բաժանարար գծի մոտ տեղի ունեցած միջադեպերը, այդ թվում՝ ապօրինի սահմանազատման և քաղաքացիների բերման ենթարկելու փաստերը։
Նախորդ հանդիպումից հետո օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի։ Գրանցվել է այսպես կոչված սահմանազատման հինգ փաստ Քարելիի մունիցիպալիտետում: Դվանի և Կոդա գյուղերի մերձակայքում ռուս զինվորականները նորացրել են երկաթե սյուները, տեսախցիկները և որոշ հատվածներում լարերը։