Միգրացիոն վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու
Միգրացիոն վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու

Անցյալ ամիս Վրաստանի ՆԳ նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից արտաքսել են տարբեր երկրների 33 քաղաքացու։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մի քանիսը բռնի կերպով վտարվել են երկրից միգրացիոն դեպարտամենտի ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

Հիմնվելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի վրա, երկրից արտաքսվել են՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Հնդկաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Ավստրալիայի, Պակիստանի Իսլամական Հանրապետության, Նիգերիայի Դաշնային Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 33 քաղաքացիներ:

Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինն է։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվելու օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելը և նրանց վտարումը Վրաստանից»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։