Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 26 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 26 օտարերկրյա քաղաքացի։
ՆԳՆ տվյալներով՝ երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Ղրղզստանի, Իրանի, Ռուսաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Բանգլադեշի և Իրաքի ընդհանուր առմամբ 26 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։