Միգրացիոն ծառայության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա 12 քաղաքացու

10:54, 12.09.2025

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում: Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը:

Միջոցառման շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են որոշակի վայրեր, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը:

«Բարդ միջոցառման արդյունքում ձերբակալվել է 12 օտարերկրյա քաղաքացի: Նրանց թվում են Հորդանանի, Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»:

Ներկայումս նշված անձինք տեղավորված են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում: Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում նրանց երկրից վտարելու համար:

Միգրացիոն դեպարտամենտը պարբերաբար կիրականացնի ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումներ՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար», – ասվում է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ:

Նմանատիպ