Միգրացիոն դեպարտամենտի և Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա 7 քաղաքացու, ովքեր առանց օրինական հիմքի Վրաստանում են
Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի և Գանայի ընդհանուր առմամբ յոթ քաղաքացի է ձերբակալվել ՆԳՆ միգրացիոն վարչության և սահմանապահ ոստիկանության համատեղ գործողության արդյունքում։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Պարզվել է, որ ձերբակալված անձինք, հաշվի առնելով օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքը, երկրում գտնվել են առանց իրավական հիմքի։ Նրանք չեն օգտվել վտարման որոշմամբ սահմանված ժամկետներից, որը ենթադրում է կամովին լքել երկիրը, ինչի արդյունքում ՆԳՆ միգրացիոն վարչության կողմից որոշում է կայացվել կալանավորել նշված անձանց։
Որոշումն ի կատար ածելու նպատակով բերման ենթարկված անձինք ներկայումս գտնվում են Միգրացիոն վարչության ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում՝ նրանց ծագման երկիր վերադարձնելու նպատակով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։