Միգրացիոն դեպարտամենտը Վրաստանից վտարել է օտարերկրյա 85 քաղաքացու

10:52, 26.08.2026
Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից վտարել են օտարերկրյա 85 քաղաքացու:
Միգրացիոն դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից վտարվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Բելառուսի, Ուզբեկստանի, Եթովպիայի, Հորդանանի, Կուբայի, Վիետնամի, Բանգլադեշի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի, Ֆիլիպինների և այլ պետությունների ընդհանուր առմամբ 85 քաղաքացի:
Գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց համար սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք:
Ընթացիկ տարվա ընթացքում միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցների կողմից Վրաստանից արդեն վտարվել է 2726 օտարերկրացի անօրինական միգրանտ, ինչը երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա ընդհանուր ցուցանիշը:

Նմանատիպ