Միգրացիոն դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 67 օտարերկրյա քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 67 օտարերկրյա քաղաքացիների։
Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Կուբայի, Հայաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբանանի, Մոլդովայի, Նեպալի, Նիգերիայի, Շրի Լանկայի, Չինաստանի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 67 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։