Միգրացիոն դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 43 օտարերկրյա քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 43 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հարկ է նշել, որ ընթացիկ տարում Վրաստանից արտաքսված անձանց ընդհանուր թիվը կազմել է 1200։
«Միգրացիոն վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Եթովպիայի, Հորդանանի և Տաջիկստանի՝ ընդհանուր առմամբ 43 քաղաքացիներ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հանդիսանում է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինը։ Նրա լիազորություններից է հանդիսանում Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումը և արտաքսումը՝ շարունակական ռեժիմով իրականացվող միգրացիոն վերահսկողության և այլ հատուկ միջոցառումների միջոցով», – նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկության մեջ։