Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 56 օտարերկրյա քաղաքացիների
Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 56 օտարերկրյա քաղաքացիների

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության կողմից նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 56 օտարերկրյա քաղաքացի։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Քենիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Նիգերիայի, Ուգանդայի, Բանգլադեշի, Գանայի, Հորդանանի, Կուբայի, Ռուսաստանի, Սուդանի, Տաջիկստանի, Չինաստանի և այլ պետությունների ընդհանուր 56 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։