Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 27 օտարերկրյա քաղաքացի
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև սերտ համակարգված աշխատանքի շնորհիվ Վրաստանից արտաքսվել է 27 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Դեպարտամենտի տվյալներով՝ վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Չինաստանի, Կամերունի, Ադրբեջանի, Անգոլայի, Գանայի, Պակիստանի և Թուրքիայի 27 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա իրավասություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։