Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա 107 քաղաքացու

10:51, 06.10.2026
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 107 քաղաքացու։
Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հորդանանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Լիբանանի, Ալժիրի, Ֆիլիպինների, Հայաստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Իրաքի, Քենիայի, Նեպալի, Նիգերիայի, Թաիլանդի և այլ պետությունների՝ ընդհանուր առմամբ 107 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք։
Ընթացիկ տարում միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է շուրջ 3300 անձ։

Նմանատիպ