Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 80 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 80 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 80 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Իսրայելի, Իրաքի, Հորդանանի, Նեպալի, Կոտ դ’Իվուարի, Սուդանի, Տաջիկստանի, Ֆիլիպինների և Շրի Լանկայի ընդհանուր առմամբ 80 քաղաքացի։