Microsoft-ի գլոբալ անջատումը քաոս առաջացրեց - չեղարկվեցին թռիչքները, չկարողացան հեռարձակել ալիքները, անջատվեցին դրամարկղերը
Microsoft-ի գլոբալ անջատումը քաոս առաջացրեց - չեղարկվեցին թռիչքները, չկարողացան հեռարձակել ալիքները, անջատվեցին դրամարկղերը

Microsoft-ի ծառայությունների ծրագրային ապահովման գլոբալ խափանումը քաոս է առաջացրել աշխարհի տարբեր ընկերություններում և հաստատություններում:

Ավստրալիայում և Ամերիկայում չեղարկվել են թռիչքները, սուպերմարկետներում փակվել են դրամարկղերը, ալիքները չեն կարող հեռարձակվել։ Բացի այդ, տուժել են խոշորագույն բանկերը։

Ծրագրային ապահովման խափանումը ազդել է նաև Լոնդոնի ֆոնդային բորսայի վրա: Ալյասկա նահանգում արտակարգ իրավիճակների ծառայությունները բախվել են խնդիրների:

«Microsoft» ընկերության տվյալներով՝ «նրանք ուսումնասիրում են այն խնդիրը, որը թույլ չի տվել օգտատերերին մուտք գործել տարբեր ծրագրեր և ծառայություններ»։