Microsoft-ի գլոբալ անջատման պատճառով Եվրոպայի օդանավակայանների մեծ մասը աշխատում է ուշացումներով

Microsoft-ի սպասարկման ծրագրային ապահովման գլոբալ խափանումների պատճառով Եվրոպայի օդանավակայանների մեծ մասը ուշացումներ է ունենում:

Լոնդոնի Գեթվիք օդանավակայանի ադմինիստրացիան ասում է, որ գրանցման համակարգը աշխատում է ուշացումներով։ Բեռլինի օդանավակայանում ասում են, որ տեխնիկական անսարքության պատճառով չի աշխատում գրանցման համակարգը։

Բացի այդ, Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանի համաշխարհային համակարգի խափանումը ազդել է թռիչքների կատարման վրա: Ուշացումներով են աշխատում նաև Շոտլանդիայի և Էդինբուրգի օդանավակայանները։ Տեխնիկական խնդիրներ կան նաև Իսպանիայի օդանավակայաններում։ Մադրիդի և Բարսելոնայի օդանավակայանների ղեկավարությունը նշում է, որ տեխնիկական անսարքությունը կարող է խնդիր ստեղծել թռիչքների իրականացման հարցում։

Պրահայի օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով չի գործում գրանցման գլոբալ համակարգը։ Ryanair-ը հաստատում է, որ ավիաընկերության հետ կապված ցանցի խափանում կա և ուղևորներին խորհուրդ է տալիս ժամանել օդանավակայան իրենց նախատեսված մեկնումից առնվազն երեք ժամ առաջ:

Բացի այդ, խնդիրներ կան ֆրանսիական ավիաընկերությունների՝ «Էյր Ֆրանս»-ի, ինչպես նաև թուրքական ավիաընկերությունների հետ, որտեղ նրանք հայտարարեցին, որ խնդիրներ կան տոմսերի վաճառքի, ստուգման և ամրագրման հետ կապված։

Այսօր ամբողջ աշխարհում 110,000 կոմերցիոն թռիչք է նախատեսված: Ժամը 06:00-ի դրությամբ արդեն հետաձգվել է 1390 չվերթ, որոնց թիվը գնալով ավելանում է։ Ամերիկայում նախատեսվում է 27000 չվերթ, որից պետք է օգտվի 3,7 մլն մարդ։ Վերջին տվյալներով չեղարկվել է 512 չվերթ; Գերմանիայում նախատեսված էր 4386 չվերթ, այս պահին չեղարկվել է 92-ը. Ֆրանսիայում նախատեսված էր 4386 չվերթ, իսկ այս փուլում չեղարկվել է 28 չվերթ. Հնդկաստանում նախատեսված էր 652 չվերթ, որից 56-ը չեղարկվել է։

Microsoft-ի ծառայությունների ծրագրային ապահովման գլոբալ խափանումն այսօր քաոս առաջացրեց աշխարհի տարբեր ընկերություններում և հաստատություններում: