«Microsoft»-ի գլոբալ անջատման պատճառով այսօր ուշացում է եղել նաև Քութայիսիի օդանավակայանում
«Microsoft»-ի գլոբալ անջատման պատճառով այսօր ուշացում է եղել նաև Քութայիսիի օդանավակայանում

«Մայքրոսոֆթի» գլոբալ անջատման պատճառով այսօր ուշացում է եղել նաեւ Քութայիսիի օդանավակայանում։ Wizz Air ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով ուղևորներին թռիչքից առնվազն երեք ժամ առաջ ժամանել օդանավակայաններ։

«Այսօր, ինչպես և մյուս բոլոր ավիաընկերությունները, Wizz Air-ը լուրջ տեխնիկական մարտահրավերների է ենթարկվում համաշխարհային ՏՏ համակարգի խափանումների պատճառով: Wizz Air-ի հաճախորդները կարող են խնդիրներ ունենալ՝ օգտվելով ավիաընկերության կայքից և բջջային հավելվածի ծառայություններից: Ընթացիկ ուշացման ժամանակ ուղևորներին խնդրում են մեկնելուց առնվազն երեք ժամ առաջ ներկայանալ օդանավակայան, որպեսզի կարողանան արագ անցնել գրանցման, անվտանգության և անձնագրային հսկողության ընթացակարգերը: Օդանավակայանում անվճար գրանցումը հասանելի է բոլոր ուղևորների համար»,- ասվում է Wizz Air-ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Օդանավակայանների միությունից, գլոբալ խափանումների պատճառով Քութայիսիից Բեռլին չվերթը չի կարողացել ընդունել Բեռլինի օդանավակայանը, ինչի պատճառով այն վայրէջք է կատարել Պոզնանում։ Կատովիցե չվերթում գրանցումն ընդամենը 20 րոպե ուշացավ։ Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ այլ ուշացումներ չեն նկատվել։

Microsoft-ի ծառայությունների ծրագրային ապահովման գլոբալ խափանումն այսօր քաոս առաջացրեց աշխարհի տարբեր ընկերություններում և հաստատություններում: