Միչև այժմ չի հաջողվում տեղայնացնել Մեստիայում բռնկված անտառային հրդեհը
Միչև այժմ չի հաջողվում տեղայնացնել Մեստիայում բռնկված անտառային հրդեհը

Մեստիայի մունիցիպալիտետի Խաիշի համայնքի, Իդլիանի գյուղում, Լեբերցխիլա լեռան վրա բռնկված հրդեհը մինչև այժմ չի հաջողվում մարել: Աշխատանքներին ներգրավված է 20 հրշեջ փրկարար և ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ: Փրկարարական ուժերի ներգրավումը անհրաժեշտ եղավ այն բանից հետո, ինչ բարդ տեղանքի պատճառով չի հարմարվում ժամանակին տեղայնացնել հրդեհը:

Հրդեհից առաջացած ծուխը հավաքվել է Իդլիանի գյուղում, որտեղ ապրում է մոտ 11 ընտանիք: Տեղացիներն ասում են, որ ծխի պատճառով երեխաներին դուրս են տարել գյուղից:

Հրդեհը բռնկվել է հուլիսի 4-ին ՝ ուշ երեկոյան, ամպրոպի հետևանքով: Ուժեղ քամին խանգարում է հրդեհի մարման գործողությանը: