«Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» կազմակերպությունը խորհրդարանի մոտ անց է կացրել ցույց-ներկայացում
«Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» կազմակերպությունը խորհրդարանի մոտ անց է կացրել ցույց-ներկայացում:
Ցուցարարները խորհրդարանի մոտ են տարել մեծ կաթսա, որի վրա գրված էր ՝«Պահածոյացված Վրաստան»: Նրանց խոսքով, կառավարությունն այսպես է պահածոյացնում բնակչությանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերացնել սահմանափակումները և վերականգնել տրանսպորտի աշխատանքը մինչև փետրվարի 1-ը:
«Մենք բողոքում ենք սահմանափակումների դեմ: Մասնավորապես, տրանսպորտի կապակցությամբ: Մենք ունեցանք մի շարք ակցիաներ: Սա թվով չորրորդ ցույցն է՝ «Ժողովուրդը սոված է, վերականգնիր տրանսպորտը» կարգախոսով: Մեր խնդրանքն է վերականգնել տրանսպորտի աշխատանքը մինչև փետրվարի մեկը: Եթե այս պահանջը չբավարարվի, մենք կհայտարարենք 24-ժամյա ակցիաներ: Խախտվում է հավասարության սկզբունքը: Ամենաաղքատ շերտերը տուժում են տրանսպորտի սահմանափակմամբ: Ժամանակն է, որ մարդիկ արթնանան, քանի որ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքացիական հատվածը դեռ սացիվիի կարոտախտ ունեն և չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում», – հայտարարել է «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» կազմակերպության նախագահ, Դիմիտրի Կիրխանիդին: