«Միասնական ազգային շարժում» կուսակցության հետ չպետք է ունենալ ոչ մի կապ. ՆԳ նախարար
ՆԳ նախարար Գիորգի Գախարիան գտնում է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության հետ չպետք է ունենալ ոչ մի կապ և նրանց արարքների վրա արձագանքը պետք է լինի զրո:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՆԳ նախարարը արձագանքել է երեկ խմբակցության հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Տպավորություն է մնում, որ որոշ քաղաքական ուժ գտնում է , որ իրենից ինչ որ բան է ներկայացնում: Իրականում երեկվա միջադեպը մեզ ցույց տվեց, որ այդ կուսակցությունը դատարկություն է և գործում է սադրանքների և անիմաստ հայտարարությունների միջոցով: Այդ կապակցությամբ գտնում եմ, որ մենք չպետք է ուշադրություն դարձնենք նրանց վրա»,- ասել է Գախարիան:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում, խմբակցության հետ հանդիպման ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին լեզվակռիվ է ունեցել պատգամավոր Նիկա Մելիայի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan