Միասնական ազգային քննությունների թեստերում մտցվել են փոփոխություններ
Միասնական ազգային քննությունների թեստերում մտցվել են փոփոխություններ

Միասնական ազգային քննությունների թեստերում մտցվել են փոփոխություններ: Քննությունների ազգային կենտրոնի տվյալներով, 2019 թվականին դիմորդներին առաջարկվելու են նոր թեստերը: Կոնկրետ փոփոխությունները վերաբերում են չորս (վրաց լեզու և գրականություն, գրականություն, աշխարհագրություն և օտար լեզուներ) քննությանը:

Վրաց լեզու և գրականություն. 

Թեստում լինելու է երեք խնդիր՝ տեքստի խմբագրում, էսսե և գեղարվեստական տեքստի վերլուծություն: Փոփոխությունների համաձայն, քննչական վերին միավորը 80-ի փոխարեն լինելու է 70: Դրա հետ մեկտեղ նվազելու է քննչական ժամանակը և դառնալու է 3 ժամ 45 րոպե:

Օտար լեզվի քննությունը.

Թեստից հանված է աշխատանքներից մեկը: Դա 7-րդ ընտրովի պատասխանով աշխատանքն է, որը ստուգում էր լեզվի իմացությունը: Քննչական վերին միավորը 90-ի փոխարեն լինելու է 80: Դրա հետ մեկտեղ նվազելու է քննչական ժամանակը և դառնալու է 2 ժամ 30 րոպե:

Գրականության քննությունը.

Աշխատանքից հանվել է մեկ գրավոր գործը, սակայն ավելացել են հարցերը, (առավելագույն միավորը 30-ի փոխարեն դարձել է 40), իսկ ընդհանուր քննչական վերին միավորը 80-ի փոխարեն լինելու է 70: Դրա հետ մեկտեղ նվազելու է քննչական ժամանակը և 4 ժամ 15 րոպեի փոխարեն դարձել է 4 ժամ:

Աշխարհագրության քննություն.

Աշխատանքներում հիմնականում հանդիպելու ենք բաց հարցերին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գիտելիքների վերլուծության կողմ: Վերին միավորը 60-ի փոխարեն լինելու է 59:

Միասնական ազգային քննություններում այլ տեսակի փոփոխություններ չեն նախատեսվում: