Միակ ելքը քաղաքական երկխոսությունն է, կոչ ենք անում բոլոր կողմերին, ցուցաբերել զսպվածություն և գործել պատասխանատվությամբ. Պիտեր Ստանո
Միակ ելքը քաղաքական երկխոսությունն է, կոչ ենք անում բոլոր կողմերին, ցուցաբերել զսպվածություն և գործել պատասխանատվությամբ. Պիտեր Ստանո

Մենք մտահոգված ենք Վրաստանում ստեղծված բևեռացման, իրավիճակի սրման և դատարանի կողմից, պարոն Նիկա Մելիայի դեմ կայացրած վճռի կապակցությամբ,- այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ, Պիտեր Ստանոն:

Նրա խոսքով, այժմ միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է:

«Մենք խորապես մտահոգված ենք, Վրաստանում ստեղծված բևեռացման, իրավիճակի սրման և դատարանի կողմից, պարոն Նիկա Մելիայի դեմ կայացրած վճռի կապակցությամբ: Միակ լուծումը այժմ քաղաքական երկխոսությունն է: Դա բխում է Վրաստանի և նրա քաղաքացիների շահերից: Մենք Վրաստանում բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և պատասխանատու կերպով գործել ներկա քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար: Դա նաև կարևոր է և պետք է ընդգծենք, որ այսօր ստեղծված լարվածությունը միայն նրանց համար է, ովքեր ցանկանում են ապակայունացնել Վրաստանը, և դա կարող է վնասել Վրաստանի միջազգային հեղինակությանը: Քաղաքական կայունությունը և ներառական խորհրդարանական գործընթացը կարևոր նախապայմաններ են ոչ միայն կորոնավիրուսի հետևանքները լուծելու, այլ նաև հետագա բարեփոխումների և Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման համար», – ասել է Պիտեր Ստանոն: