Միացյալ Թագավորությունը և Գերմանիան պաշտպանական պայմանագիր են ստորագրել
Միացյալ Թագավորությունը և Գերմանիան պաշտպանական պայմանագիր են ստորագրել։
Համաձայնագիրը, որը Գերմանիայում ստորագրել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ներառում է երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ամրապնդում, եվրատլանտյան անվտանգության ամրապնդում, համատեղ գործողությունների բարելավում և այլն։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի խոսքով՝ «իր այցը Գերմանիա հստակ ուղերձ է, որ եվրոպական անվտանգությունը լինելու է կառավարության առաջնահերթությունը արտաքին և պաշտպանական հարցերում»։
Հարկ է նշել, որ Միացյալ Թագավորությունը և Գերմանիան Ուկրաինային ամենամեծ եվրոպացի ներդրողներն են, երբ խոսքը վերաբերում է ռազմական օգնությանը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ դոնորները ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեին:
Բացի այդ, ինչպես գրում է Պոլիտիկոն, եվրոպացի առաջնորդները մտավախություն ունեն, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն աղետ կլինի եվրոպական անվտանգության համար։ Ենթադրվում է, որ հաջորդ տարվանից Վաշինգտոնը կտրուկ կնվազեցնի իր աջակցությունն Ուկրաինային, և այդ մտահոգությունն ավելի է խորացել Ջեյ Դի Վենսի փոխնախագահի թեկնածու առաջադրվելուց հետո։ Վանսը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Վաշինգտոնի կողմից Կիևին գրված «դատարկ կտրոններին»։