Միացյալ նահանգների և Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանան

13:16, 10.11.2024

ԱՄՆ-ի և բրիտանական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չորս ավիահարված է հասցվել Սանայի շրջանի Սանհան թաղամասին, մեկ հարված՝ մայրաքաղաքի Ալ-Հաֆֆա թաղամասին։ Ռմբակոծվել է նաեւ Ամրանի շրջանը։

ԱՄՆ պաշտպանության քարտուղարության տեղեկատվության համաձայն՝ ռազմական գործողություն է իրականացվել Իրանի կողմից աջակցվող «հութիների» առաջավոր զենքի պահեստավորման օբյեկտների դեմ։

ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունը նշում է, որ այդ զենքերն օգտագործվել են շիա «հութիների» կողմից Կարմիր ծովում և Ադենի ծոցում ռազմական և քաղաքացիական նավերի վրա հարձակվելու համար։

Նմանատիպ