Միացյալ Նահանգների առաջին տիկինը ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը հանկարծակի ժամանել է Ուկրաինա։ Ջիլ Բայդենը ժամանել է Ուժգորոդ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկիին։
«Ջիլ Բայդենը և Ելենա Զելենսկին հանդիպել են Ուժգորոդում ապաստանի վերածված դպրոցում։ Առաջին տիկնոջ այցը Ուկրաինային աջակցության դրսևորում է»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Անվտանգության միջոցառումներից ելնելով ԱՄՆ-ի առաջին տիկնոջ այցը Ուկրաինա գաղտնի է եղել, ուստի հանդիպմանը լրագրողներ չեն եղել։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջիլ Բայդենն արդեն լքել է Ուկրաինան։