Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու իր որոշման մասին
Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու իր որոշման մասին

Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու իր որոշման մասին: Այս մասին նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին շարունակական մասնակցությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է առաջ մղել բաժանարար սոցիալական և մշակութային հարցերը և չափազանց մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, որոնք ներկայացնում են միջազգային զարգացման գլոբալիստական, գաղափարախոսական օրակարգ, որը հակասում է մեր «Ամերիկան առաջին հերթին» արտաքին քաղաքականությանը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Պաղեստին պետությունը» որպես անդամ պետություն ընդունելու որոշումը խիստ խնդրահարույց է, հակասում է ԱՄՆ քաղաքականությանը և նպաստում է կազմակերպության ներսում Իսրայելի դեմ ուղղված հռետորաբանության տարածմանը։ Միացյալ Նահանգների շարունակական մասնակցությունը միջազգային կազմակերպություններում կկենտրոնանա ամերիկյան շահերի հստակ և համոզիչ առաջխաղացման վրա», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Միացյալ Նահանգների դուրս գալը կազմակերպությունից ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մինչ այդ ամսաթիվը Միացյալ Նահանգները մնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ։