Միացյալ Նահանգները ծրագրում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկել Չինաստանի անվտանգության ամենամյա ֆորումին
Միացյալ Նահանգները ծրագրում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկել Չինաստանի անվտանգության ամենամյա ֆորումին

Միացյալ Նահանգները ծրագրում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկել Չինաստանի անվտանգության ամենամյա ֆորումին։ Այս մասին տեղեկություն է տարածում «Reuters» գործակալությունը՝ հիմնվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի վրա։

Ըստ տեղեկությունների՝ ֆորումին կմասնակցի Չինաստանի, Թայվանի և Մոնղոլիայի հարցերով պաշտպանության փոխքարտուղար Մայքլ Չեյզը։

Ինչպես «Reuters»-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, Չեյզի ակնկալվող մասնակցությունը միջոցառմանը աննախադեպ չէ, սակայն այն ուղերձ է հղում, որ Չինաստանի հետ ռազմական մակարդակով հարաբերությունները առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար։

Պեկինի անվտանգության ֆորումը նախատեսված է սեպտեմբերի 12-14-ը։ Չինաստանի պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաժողովին կմասնակցեն պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից ու միջազգային կազմակերպություններից։

Մայքլ Չեյզը վարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հունվարին Վաշինգտոնում կայացած ռազմական բանակցությունները: