Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ասադի ռեժիմի որոշումը բան չի փոխելու. Հիզեր Նաուերտ
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ասադի ռեժիմի որոշումը բան չի փոխելու. Հիզեր Նաուերտ

Ասադի ռեժիմի կողմից Աբխազիայի և «Հարավային Օսիայի» ճանաչումը չմտածված և վատ խորհրդով արված քայլ էր և բան չի փոխելու,-այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Հիզեր Նաուերտը:

«Ասադի ռեժիմի կողմից Վրաստանի տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը անսպասելի չէր, քանզի Բաշար Ասադը այսօր գործում է Ռուսաստանի հրահրմամբ: Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի  և Ցխինվալի տարածաշրջանները Վրաստանի անբաժանելի մասն են: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ասադի ռեժիմի որոշումը բան չի փոխելու»,-հայտարարել է Հիզեր Նաուերտը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել էր, որ Սիրիան ճանաչել է բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների անկախությունը: Այդ կապակցությամբ Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական կապերի խզման գործընթացը: