Միացյալ Նահանգները լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության ամրապնդման համար
Միացյալ Նահանգները լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենի խոսքով՝ ավելացված ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային կայուն կերպով շարունակել անձնական պաշտպանության, դաշտային, մարտավարական, բժշկական, զրահատեխնիկա և կապի միջոցներ մատակարարել Պետական սահմանապահ ծառայությանը և Ուկրաինայի ազգային ոստիկանությանը։
«Այս գումարով Ուկրաինայի ՆԳ նախարարությունը կկարողանա ապահովել սահմանների անվտանգությունը, պահպանել քաղաքացիական իրավապահ գործառույթները և պաշտպանել կառավարական կարևոր ենթակառուցվածքները Վլադիմիր Պուտինի կանխամտածված, անհիմն հարձակման դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։