«Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար
«Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար

«Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Խվեդելիանին եւ «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիորգի Նոնիաշվիլին դիմել են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:

«Պաշտոնապես, «Միացյալ ազգային շարժումը» դիմել է ԿԸՀ` ընտրություններին գրանցվելու համար: Մենք մասնակցում ենք այս շատ կարևոր ընտրություններին, որոնք հանրաքվե են՝ ինչպես շարունակել կյանքը, շարունակել այս բռնությունը, կոռուպցիան, աղքատությունը, անարդարությունը թե մեկընդմիշտ փոխել «Վրացական երազանքը» և սկսել զարգացման ճանապարհը: Մենք ներգրավվում ենք շատ լուրջ պայքարին և վստահ ենք, որ կհաղթենք այս ճակատամարտում», – ասաց Գիորգի Խվեդելիանին:

Գիորգի Նոնիաշվիլիի խոսքով, այս ընտրությունները պայքար են հանուն ազատության:

«Եվրոպական Վրաստանը» այս ընտրություններին գրանցման հայտ է ներկայացրել: Այս ընտրությունները պարզապես ՏԻՄ ընտրություններ չեն, այս ընտրությունները պայքար են հանուն ազատության, այս երկրի եվրոպական ապագայի, քաղաքակիրթ աշխարհի մաս լինելու և այս պատմական հնարավորությունը բաց չթողնելու համար: «Եվրոպական Վրաստանի» հիմնական մարտահրավերը այս իշխանությունը տապալելն է», – ասել է Նոնիաշվիլին: