«Միացյալ ազգային» շարժումը չի կարողանա Նիկա Մելիային մեկ այլ անձով փոխարինել խորհրդարանում
«Միացյալ ազգային» շարժումը չի կարողանա Նիկա Մելիային մեկ այլ անձով փոխարինել խորհրդարանում եւ կկորցնի պատգամավորական մանդատը: Սրա պատճառն այն է, որ Նիկա Մելիան տասներորդ գումարման խորհրդարանի պատգամավոր դարձավ համամասնական ցուցակով:
Խորհրդարանը չի ճանաչում նրան փոխարինելու իրավասությունը, քանի որ «Ազգային շարժման» պահանջով կուսակցության ընտրողների ցուցակն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել:
Նիկա Մելիայի լիազորություններն այսօր դադարեցվել են՝ իր իսկ դիմումի հիման վրա: