«Միացյալ ազգային շարժման» Խոբի կազմակերպությունը լքել է մոտ 30 անդամ
«Միացյալ ազգային շարժման» Խոբի կազմակերպությունն այսօր լքել է մոտ 30 մարդ։
Այս մասին «Միացյալ ազգային շարժման» Խոբիի գրասենյակում հայտարարություն է արել Խոբիի մունիցիպալ խորհրդի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Իա Ջիշկարիանին։
Ինչպես նշեց Իա Ջիշկարիանին, կուսակցությունում տեղի ունեցած անառողջ իրադարձությունները տարանջատում են առաջացրել ժողովրդի և կուսակցության ղեկավարության միջև։
Ըստ նրա՝ կուսակցությունում արհեստականորեն ստեղծվել է ճգնաժամ՝ կաշառքով, ինտրիգներով ու ոչ ֆորմալ ազդեցություններով, որոնք զոհաբերել են կուսակցության շահերը։
Խոբիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության 11 անդամներից 10-ը և Խոբիի տեղական կազմակերպության ևս 18 անդամներ այսօր լքել են կուսակցությունը։ Խմբակցության նախկին անդամները չեն պատրաստվում լքել ավագանու մանդատները: