«Միացյալ ազգային շարժման» Մառնեուլիի տարածքային կառույցի նախագահն ասում է, որ կազմակերպության անդամները չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Միացյալ ազգային շարժման» Մառնեուլիի տարածքային կառույցի նախագահն ասում է, որ կազմակերպության անդամները չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Միացյալ ազգային շարժման» Մառնեուլիի տարածքային կառույցի նախագահ Ագիլ Մուստաֆաևը ասում է, որ կազմակերպության անդամները չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Մուստաֆաևը, շրջանային կազմակերպության անդամները մնում են կուսակցությունում:

«Մեզ համար դա շատ բարդ որոշում է: Մենք այնպիսի որոշում ենք կայացրել, որ «Միացյալ ազգային շարժման» տարածքային անդամներս չենք մասնակցի այս ընտրություններին: Պատճառն այն է, որ վերջին շրջանում կուսակցության տարածքային գրասենյակի և տարածքային ղեկավարների կողմից մեր դեմ թույլ են տրվել մի քանի սխալներ: Մի քանի որոշում ընդունվեց առանց մեր համաձայնության: Մենք չենք լքում կուսակցությունը, Միխեիլ Սաակաշվիլին այսօր և երեկ մեզ համար քաղաքական առաջնորդ է և դեռ լինելու է: Մենք սպասում ենք նրա արձագանքին», – ասել է Ագիլ Մուստաֆաեւը: