Միացյալ ազգային քննությունների ժամանակացույցի փոփոխման մասին մենք կարճ հաղորդագրություն ենք ուղարկում դիմորդների բջջային հեռախոսներին
Միացյալ ազգային քննությունների ժամանակացույցի փոփոխման մասին մենք կարճ հաղորդագրություն ենք ուղարկում դիմորդների բջջային հեռախոսներին

Քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, դիմում են առկա բոլոր միջոցներին, որպեսզի ժամանակացույցի փոփոխության հետ կապված տեղեկությունը հասնի մինչև դիմորդ:

«Միացյալ ազգային քննություննրի ժամանակացույցի փոփոխման մասին մենք կարճ հաղորդագրություն ենք ուղարկում դիմորդների բջջային հեռախոսներին»,- հայտարարել է Մայա Միմինոշվիլին:

Քննության կենտրոնում հայտարարում են, որ չնայած փոփոխված ամսաթվին, դիմորդները քննությանը պետք է ներկայանան արդեն շնորհված կամ տպված քննության քարտերով:

Սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով, միացյալ ազգային քննությունների ժամանակացույցը փոխվել է:

Վրացերեն լեզվի և գրականության քննության և ընդհանուր հմտությունների քննության անցկացման ժամանակը փոխվում է և հուլիսի 2-ին և 3-ին նախատեսված քննությունները կանցկացվեն համապատասխանաբար հուլիսի 4-ին և 5-ին: